Մամուլ 2 տարի առաջ - 08:20 22-02-2024

Արագածապաշտությունն արդեն շիզոֆրենիայի է հասնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը պետական քաղաքականություն է դարձել ու սիմվոլիզմի անհարկի դրսեւորումներ ունի։ Նա վերջին շրջանում իր հյուրերին ընդունում է մի սրահում, որի պատին Արագածի ահռելի նկարն է: Բայց պարզվում է, որ սրանով չեն բավարարվել Արարատ սարը «մերժողները»` հարկադիր «դավանափոխության» են ենթարկվում պետական մյուս մարմինները եւս։

Մասնավորապես, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը. պետական բյուջեի միջոցներից արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 185 հազար դրամ է հատկացրել Արագածի նկարը ձեռք բերելու համար։ Չի բացառվում, որ հաջորդիվ, «արագածապաշտության» մոլուցքով տարված` Արարատ Միրզոյանին ստիպեն անունը փոխել կամ նրա փոխարեն ԱԳ նախարար նշանակեն, ասենք, Արագած Ախոյանին։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում