Երևան +12°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:30 25-11-2023

Կրակոցների ձայները հասնում էին Վերածննդի հրապարակ․ արցախցի կինը՝ բռնի տեղահանվելու մասին

«Երբեք չէինք պատկերացնի, որ 9-10 ամիս սովամահ լինելուց հետո, հարկադրաբար կլքեինք մեր տները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բռնի տեղահանված Սրբուհի Սաֆարյանը։

«Ինն ամիս շարունակ մենք ոչ թե ապրել ենք, այլ մի կերպ գոյություն ենք պահել։ Օրեր էին լինում, որ ցամաք հացից բացի ոչինչ չէինք ունենում։ Տանը ով ազատ էր, գնում էր մի հերթից մյուսը։ Դժվար էր, բայց հուսահատություն չկար մարդկանց մոտ, ավելին՝ համոզված էինք, որ վերջը լավ է լինելու»,- պատմում է Սրբուհին:

Սրբուհու ընտանիքը սկզբում ապրում էր Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում, բայց քանի որ գյուղում աշխատանք չկար, տեղափոխվեցին Ստեփանակերտ:

«Ամուսինս 19 տարվա զինծառայող էր։ Մասնակցել է քառօրյա, 44-օրյա և այս վերջին պատերազմին։ Մեր տանը, երբեք չի քննարկվել ՊԲ լավ ու վատ կողմերը։ Միայն, երբ զրույցի ընթացքում ասում էի, որ այլևս պատերազմ չի լինելու, նա պատասխանում էր, որ պատերազմը դեռ չի ավարտվել»,- ասում է Սրբուհին։

Երբ պատերազմը սկսվեց, ամուսինը ծառայում էր «Ցորի» զորամասում։ Երեք երեխաների մայրը չէր կարող սպասել ամուսնու հրահանգներին, ուստի շտապ երեխաների հետ տեղափոխվել են նկուղ։

«Երեխաներիս հետ 2 օր ապաստարանում անցկացնելուց հետո միայն որոշեցի հավաքել մեր առաջնային իրերը: Սիրտս չէր գնում տան իրերս բաժան-բաժան անել: Վերցրեցի միայն անձնական իրեր և երեխաների համար մի քանի շոր: Սեպտեմբերի 20-ին ասում էին, որ թշնամին արդեն Կրկժանի մատույցներում է։ Կրակոցների ձայներն անգամ հասնում էին Վերածննդի հրապարակ: Այդ ժամանակ Կառավարության և քաղաքապետարանի ապաստարաններում էին գտնվում նաև գյուղերից տեղահանվածները: Կրակոցներից հետո պարզվեց, որ թշնամին 50 զոհ տալով նահանջել է։ Մի քիչ հանգստացանք՝ հույս ունենալով, որ կստիպենք էլի նահանջել թշնամուն, սակայն դրան հաջորդեց այն հայտարարությունը, որ ըստ շրջանների պետք է լքենք Արցախը: Սեպտեմբերի 23-ին վերադարձավ ամուսինս, իսկ սեպտեմբերի 27-ին դուրս եկանք Ստեփանակերտից»,- ցավով է վերհիշում այդ օրերը մեր զրուցակիցը, ում խոսքով՝ ամբողջ ճանապարհին աղոթել է, որ ողջ-առողջ անցնեն Հակարին։



Սրբուհու ընտանիքն այսօր մեծ դժվարությամբ ապաստանել է Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Երեխաներն արդեն դպրոց են գնում, իսկ իրենք փորձում են նոր կյանք սկսել՝ զրոյից։ Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098-148-831 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ