Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը

Հայտարարագիր 3 շաբաթ առաջ - 22:00 19-06-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը 2017-2018 թվականներին եղել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի, 2019-2021 թվականներին՝ ԱԺ նախագահի պաշտոնները, իսկ 2021-ի օգոստոսին նշանակվել է արտաքին գործերի նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Արարատ Միրզոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը վերջինս գնել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, ինչպես նաև առանձնատուն՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին, ընդ որում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանքն ապօրինաբար փակելու առաջին օրերին էր, և ենթադրվում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ողջ ջանքերը պետք է կենտրոնացներ միջանցքի ապաշրջափակման աշխատանքները համակարգելու ուղղությամբ։ Տարեվերջին Միրզոյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա նա չի հայտարարագրել։

Արարատ Միրզոյանի բանկային հաշվիներին տարեսկզբին եղել է 3 մլն 500 հազար դրամ և 30 հազար դոլար, տարեվերջին՝ 2 մլն 746․797 դրամ և 22 հազար դոլար։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն դրամ և 50 հազար դոլար, տարեվերջին՝ 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դոլար։

Հաշվետու տարում Արարատ Միրզոյանի եկամուտները կազմել են 24 մլն 771․233 դրամ, որից 21 մլն 752․489 դրամը ԱԳ նախարարությունից ստացած աշխատավարձն է, 3 մլն 18․744 դրամն էլ՝ Ֆիննախից ստացած եկամտահարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643․395 դրամ։

Արարատ Միրզոյանն իր եկամուտներից 4 մլն 790 հազար դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 4 մլն 10 հազար դրամ՝ ուսման վարձավճարին, 4 մլն 840 հազար դրամ՝ վարկի մարմանը, 16 մլն 800 հազար դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։

Բացի այդ, Միրզոյանը 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 3 մլն 500 հազար դրամ անվանական արժեքով թանկարժեք գնում է կատարել, որի մանրամասները չի ներկայացրել։

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանն ու առանձնատունը, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ նա տարեսկզբին հայտարարագրել էր 2011 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 26-ին։ 2024-ի օգոստոսի 27-ին նա այս մեքենան 4 մլն 508 հազար դրամով վաճառել է ոմն Գոռ Ավալյանի, փոխարենը՝ հոկտեմբերի 5-ին 39․405,46 եվրոյով գնել 2024 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա՝ Michael Schmidt-ից։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Գոհար Աբաջյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 723․720 դրամ և 3800 դոլար, տարեվերջին՝ 2,040 դրամ և 96․96 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 890 հազար դրամ և 10 հազար դոլար, տարեվերջին՝ 340 հազար դրամ և 10 հազար դոլար։

Հաշվետու տարում վերջինիս եկամուտները կազմել են 46 մլն 301․077 դրամ, որից 28 մլն 753․503 դրամը Քոգնայզ էնջինիրինգ, 6 մլն 547․574 դրամը՝ Էնվիդիա Արմենիա ՍՊԸ-ներից ստացած աշխատավարձն է, 11 մլն դրամն էլ՝ Հայէկոնոմ բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 78 մլն 271․172 դրամ։

Աբաջյանն իր եկամուտներից 4 մլն 255 հազար դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 2 մլն 761 հազար դրամ՝ ուսման վարձավճարին, 8 մլն 211․889 դրամ էլ՝ վարկի մարմանը։

Բացի այդ, Արարատ Միրզոյանի կինը 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 2 մլն 490 հազար դրամ անվանական արժեքով թանկարժեք գնում է կատարել, որի մանրամասները չի ներկայացրել։


Ամենից շատ դիտված

14:00 Դաշնակցությունը 130 տարում չի կոտրվել, հիմա էլ չի կոտրվելու. Տարոն Մանուկյան
16:00 Անցած տարի մեր հարևանը 3 տոննա զեյթունը թափեց, առնող չկար. դեղձավանցի
11:52 Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43,7
08:43 Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ Հրապարակ
11:23 Սահմանազատման անվան տակ հանձնված բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել
13:32 Ատամների մաքրման սարքը պայթել է հիվանդի բերանում, բայց նա շարունակել է հանգիստ պառկած մնալ
17:05 Մահացել է Գլխավոր դատախազի տատիկը
15:25 Շանը մեքենային կապած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
21:43 Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով
18:00 Փաշինյանին ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չդիմավորեց, որովհետև անարժաններին չեն դիմավորում․ հարցում