Ներքին 1 տարի առաջ - 22:00 08-04-2025

Բնակարան, 7 մեքենա, 50 մլն ավանդ, 10․2 մլն կանխիկ, 4․6 մլն եկամուտ․ Վայքի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News–ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի և նրա կնոջ՝ Մերի Մարգարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Մխիթար Մաթևոսյանը Վայքը ղեկավարում է 2021 թվականից։ Նա 2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընտրվել է Վայքի համայնքապետ, իսկ նախքան դա՝ նույն թվականի հոկտեմբերին նշանակվել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Որպես անշարժ գույք՝ Մխիթար Մաթևոսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Ջերմուկում, որը նա ձեռք է բերել 1997 թվականի հունվարի 1–ին։ Տարեվերջում այս բնակարանը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության 2 GAZ մակնիշի բեռնատար, որոնք գնել է 2011 թվականի հուլիսի 20–ին և 2013 թվականի հունվարի 1–ին, 2008 թվականի արտադրության GAZ մակնիշի բեռնատար, որը գնել է 2011–ի հոկտեմբերի 20–ին, ինչպես նաև 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ, 2012 թվականի արտադրության KIA և 2016 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենաներ, որոնք գնել է համապատասխանաբար 2018–ի նոյեմբերի 14–ին, 2016–ի նոյեմբերի 21–ին և 2021–ի հոկտեմբերի 8–ին։ Տարեվերջին այս մեքենաները պահպանվել են։

Մաթևոսյանի անունից առևտրային բանկերից մեկում առկա է երրորդ անձին պատկանող 50 մլն դրամ արժեքով բանկային ավանդ, որից եկամուտ է ստանում ինքը՝ համայնքապետը։

Մխիթար Մաթևոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 300 հազար դրամ, որը տարեվերջին պահպանվել է։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 10 մլն դրամ, որը ևս նույնությամբ պահպանվել է։

Հաշվետու տարում Վայքի համայնքապետի եկամուտը կազմել է 4 մլն 625․748 դրամ, որը Վայքի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն դրամ։

Համայնքապետի կինը՝ Մերի Մարգարյանը, 2023 թվականի հայտարարագրում շարժական գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ Մխիթար Մաթևոսյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության VAZ մակնիշի մարդատար մեքենա, որը ձեռք է բերել 2008 թվականի հունվարի 1–ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Մարգարյանն իր ամուսնուց՝ Մխիթար Մաթևոսյանից, 2022 թվականի սեպտեմբերի 16–ին բաժնետոմս է ձեռք բերել՝ խորհրդանշական 1 դրամով։

Մերի Մարգարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 300 հազար դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 500 հազար դրամ, տարեվերջին՝ 200 հազար դրամ։

Վերջինս եկամուտներ չի հայտարարագրել։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի