Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 21:36 19-06-2025

ՀԷՑ-ի անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար Սամվել Կարապետյանին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:

«Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»,- ասվում է հայտարարության մեջ: