Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:23 12-07-2023

Ադրբեջանցիներն ուզում էին «դոմիկ» տեղադրել Տեղ գյուղում․ ավագանու անդամը՝ կրակոցների մասին

Թշնամին երեկ՝ հուլիսի 11-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները սկսվել են այն բանից հետո, երբ ադրբեջանցիները փորձել են ևս մի քանի մետր առաջ գալ և վագոն-տնակ տեղադրել Տեղ գյուղի տարածքում։

«Կրակոցները եղել են մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում։ Ադրբեջանցիներն ուզում էին դոմիկ տեղադրել մեր Տեղ գյուղի տակ՝ մեր հողում, մերոնք էլ չթողեցին, ինչից հետո սկսեցին կրակել»,- ասաց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ թշնամին վագոն-տնակը փորձել է տեղադրել այն հատվածում, որտեղ այս տարի ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունեցավ․

«Հիշում եք, որ ապրիլին Տեղ գյուղի տարածքում 4 զոհ ունեցանք, վիրավորվել էր հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, նույն այդ հատվածում էլ ուզում էին դոմիկ տեղադրել, բայց չհաջողվեց։ Ադրբեջանցիները տեսնում են, թե ինչ վիճակ է ու առիթից օգտվելով փորձում են թեկուզ 1 սանտիմետր առաջ գալ»։

Արգամ Հովսեփյանը նշեց, որ թշնամին նաև թիրախավորել է արոտավայրերը։
«Թշնամին թիրախավորել է դաշտերը, երբ անասունները մոտենում են իրենց վերահսկողության տակ անցած տարածքներին, սկսում են կրակել։ Դա իրենց տարածքը չի, մերն է, պարզապես նման սադրանքների են դիմում, որպեսզի մարդկանց վախեցնեն։ Այնպես որ անորոշ վիճակ է, չգիտենք՝ ինչ է լինելու»,- եզրափակեց Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է