Արտաքին 2 տարի առաջ - 13:10 04-11-2023

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև․ նա ելույթ կունենա Գերագույն ռադայում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Պատգամավորի խոսքով՝ եվրոպացի պաշտոնյան պատրաստվում է ելույթ ունենալ Գերագույն ռադայում։

«Այսօր Կիեւ է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Սպասում ենք նրա ելույթին խորհրդարանում»,- գրել է Ժելեզնյակն՝ իր տելեգրամ ալիքում։

Ինչպես ուրբաթ հայտարարել էր ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, շաբաթ օրը սպասվում է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Կիեւ, նա մայրաքաղաք կայցելի հավանաբար ԵՄ-ին միանալու մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ դրական որոշմամբ։

«Հաճելի է վերադառնալ Կիև՝ պատերազմի ժամանակ իմ վեցերորդ այցով։ Ես այստեղ եմ՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ճանապարհը։ ԵՄ ֆինանսական աջակցություն Ուկրաինան որպես ժամանակակից, բարգավաճ ժողովրդավարական երկիր վերականգնելու համար. Եվ ինչպես ենք մենք շարունակելու ստիպել Ռուսաստանին վճարել իր ագրեսիվ պատերազմի համար»,- X-ի սոցիալական ցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

2022 թվականի հունիսին Եվրախորհուրդը որոշում է կայացրել Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ տրամադրել։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան