Արտաքին 1 ամիս առաջ - 18:26 04-10-2026

Եմենում կատաղի մարտեր են. ասպստամբները գրավել են ԱԺ նախագահի տունը

Հութիները գրավել են Եմենի խորհրդարանի խոսնակ Սուլթան ալ-Բարականիի տունը: Շենքը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Թաիզ քաղաքից հարավ, ըստ տեղական «Ալ-Այն» լրատվականի։

Սա հաջորդել է կառավարական ուժերի հետ կատաղի մարտերին: Ավելին, հութիները վերահսկողություն են հաստատել Ալ-Սաֆիա քաղաքի նկատմամբ, որը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը գտնվում է Թաիզից հարավ՝ քաղաքն Ադենին կապող ռազմավարական մայրուղու վրա: Այս ճանապարհի վերահսկողությունը թույլ է տալիս հութիներին կտրել կառավարության հիմնական լոգիստիկ ճանապարհները:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տեղական աղբյուրների տվյալներով՝ Թաիզում և նրա շրջակայքում հութիների և կառավարական ուժերի միջև վերջին 26 օրերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 1000 մարդ: Նշվում է, որ բարձրաստիճան քաղաքական գործչի տան և կարևոր տրանսպորտային հանգույցի գրավումը կարող է զգալիորեն փոխել Եմենի հարավ-արևմուտքում ուժերի հավասարակշռությունը։

AFP-ն, հղում անելով աղբյուրին, նաև հաղորդում է, որ «հութիները վերահսկողություն են հաստատել Ալ-Սաֆիա շրջանի նկատմամբ, որտեղ նրանք փակել են գլխավոր ճանապարհը և գրավել ոստիկանական բաժանմունքը»։ Եմենի բանակի երեք աղբյուրներ հաստատել են գործակալությանը, որ հութիները վերահսկում են այս շրջանը և մատակարարման ճանապարհը՝ գործնականում շրջապատելով Թաիզ քաղաքը։

Հութիների հարձակումը տեղի է ունեցել Թաիզում և շրջակայքում մի քանի օր տևած դաժան մարտերից հետո՝ խմբավորման և կառավարական ուժերի միջև։ Քաղաքն ինքնին մնում է կառավարության վերահսկողության տակ, բայց երկար ժամանակ հյուսիսից, արևելքից և արևմուտքից պաշարված է եղել հութիների կողմից և մնում է Եմենի քաղաքացիական պատերազմի հիմնական ճակատներից մեկը։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով