Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:59 18-07-2022

Մեր նպատակն է կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ բնական գազի մատակարարումը․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն


«Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները», - թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը գտնվում է Բաքվում։

«Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնագիր ստորագրելու համար։ Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները։ Ադրբեջանը վճռորոշ գործընկեր է լինելու մեր մատակարարումների անվտանգության և կլիմայական չեզոքության համար»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով, Եվրամիությունը դիմում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների:

Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահին ուղեկցում է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Կադրի Սիմսոնը։ Նրանք Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններ են վարում Ռուսաստանին շրջանցելով կասպյան գազը Եվրոպա մատակարարելու շուրջ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին