Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:45 03-10-2023

Սահմանադրական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից. իրավաբան

Ի դեպ, Հռոմի ստատուտի վերաբերյալ հատուկ կարծիք են գրել Սահմանադրական դատարանի 3 դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա նաեւ նշել է. «Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը նախևառաջ պետք է ունենա իրավասություն` քննության առարկա դարձնելու ներկայացված հարցը։

«Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավունք չունի, առանց սահմանադրական համապատասխան փոփոխությունների, քննության առարկա դարձնելու այն միջազգային պայմանագիրը, որում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է Սահմանադրությանը հակասող»։

Հետևաբար միակ սահմանադրական ճանապարհը, որով Հայաստանի Հանրապետությունը կարող էր վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունն է։

Երվանդ Խունդկարյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը նշված կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցի վերաբերյալ ՍԴ առաջին որոշումից տարբերվող դիրքորոշում արտահայտելու հնարավորություն չուներ։

Արաիկ Թունյանը ևս գտնում է, որ կանոնադրությունը կարող էր Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:

Փաստենք՝ Սահմանադրական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։
Կայացրել է որոշում, որի իրավասությունն ըստ էության չուներ։

Դրան հետևել է ԱԺ այսօրվա քվեարկությունը, որն արդեն իսկ ակնհայտ ապօրինություն է, հաշվի առնելով որ դրան նախորդած գործընթացը եղել է ապօրինի և հակասահմանադրական։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո