Ներքին 2 տարի առաջ - 15:28 03-10-2023

Արցախի ՆԳ նախարարը և ԱԱԾ տնօրենը ժամանել են Հայաստան․ MediaHub

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Արցախից եկան Հայաստան: Այս մասին տեղեկացնում է MediaHub-ը։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ երեկ գիշեր ԱՀ ԱԱԾ տնօրենին ադրբեջանցիները թույլ չէին տվել հատել Հակարի կամուրջը, նրան տարել էին Ստեփանակերտ (ձերբակալել էին, ապա բաց թողել - խմբ.), իսկ բանակցություններից հետո թույլ տվել գալ ՀՀ:

Ըստ մեր աղբյուրի` Արցախում միայն նախկին ու ներկա նախագահներն են մնացել և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը դուրս գան Արցախից:

Նրանց` Արցախը լքելու հարցի շուրջ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել