Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:59 03-10-2023

Վավերացնելու դեպքում պարտավոր ենք լինելու միջազգային դատարանին հանձնել հանցագnրծություն կատարած անձանց

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնդրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին օրենքի նախագիծը:

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին այն մասին, թե արդյո՞ք դատարանին անդամակցությունը ՀՀ-ին իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորություն տալիս է, թե ոչ։

«Խոսքը վերաբերվում է ՀՀ տարածքում հանցագործություններ գործած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն, կանոնադրությունը դրա մասին է։ Վավերացման ակտը ինքին ինքնիշխան ակտ է, բայց չի վերաբերվում տարածքային ամբողջականությանը։ Վերաբերում է ֆիզիկական անձանց, ռազմական, քաղաքական ղեկավարության կողմից արված պատերազմական, ցեղասպանական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում նրանց պատասխանատվության ենթարկելուն»,- ասաց Կիրակոսյանը։

Հարցին՝ եթե մեղադրվող կողմը չի հանդիսանում ստատուտը վավերացրած կողմ, բայց հանդիսանում է դատական գործընթացի մաս, հնարավո՞ր է մեղադրվող կողմին հրավիրել դատարան, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց․

«Կանոնադրության իրավազորությունը աշխատում է երկու տրամաբանությամբ՝ 12-րդ հոդվածի հիման վրա։ Մեկը, որ գործում է տարածքի նկատմամբ, մյուսը վավերացրած երկրի կամ իրավազորությունը ճանաչած երկրների քաղաքացիների նկատմամբ։

Եթե կատարվում է պատերազմական հանցագործություն վավերացրած պետության տարածքում, անկախ նրանցից, թե հանցագործություն կատարած անձանց պետությունը վավերացրել է այն, թե ոչ, ենթական են լինելու դատարանի իրավազորությանը։ Բոլոր 123 վավերացրած պետությունները, եթե ՀՀ-ն վավերացնի, արդեն 124, պարտավորություն են ունենալու համագործակցել դատարանի հետ ու այդ անձանց հանձնել կամ փոխանցել դատարանին։ Դրա համար անդամ պետությունների համագործակցությունը շատ կարևոր է»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի