Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:45 02-10-2023

Ինչո՞վ է զբաղված «Հայաստան» հիմնադրամը

Սոցիալական ցանցերում Արցախից բռնի տեղահանված մեր շատ հայրենակիցներ բարձրաձայնում են, որ ունեն սննդի, հագուստի, անկողնային պարագաների խնդիր։ Անհատներն ու կազմակերպությունները փորձում են օգնել՝ ինչով կարող են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ի դեպ, մեզ հայտնեցին, որ համայնքը կարիքները հոգում է՝ մարզպետարանների համակարգմամբ։ Շատ քաղաքացիների հուզում էր, թե այս օրերին ինչո՞վ է զբաղված «Հայաստան» հիմնադրամը։ Պարզվեց, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իրավիճակի գնահատում և ուսումնասիրություն՝ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու և հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով:

Այժմ Հիմնադրամի թիմն ակտիվ գործում է իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիներին անհետաձգելի աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այն կլինի սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների տեսքով։ Այս օրերին Հիմնադրամը՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ Գորիսում և Կոռնիձորում մեր հայրենակիցներին դիմավորել է առաջնային օգնությամբ՝ սննդի, պարենի և վառելիքի տեսքով: Oragir.News-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանից հետաքրքվեց՝ օժանդակություն հատկացվում է եղած միջոցներո՞վ և արդյո՞ք մարաթոն է կազմակերպվելու, վերջինը պատասխանեց․ «Այս պահին մեր եղած միջոցներով ենք աջակցում։ Հիմնականում օգնում ենք սննդով, հիգիենայի պարագաներով, այսինքն, ամենաառաջին անհրաժեշտության պարագաներով։ Առաջիկայում մեր կատարծը շատ կոնկրետ՝ նաև թվերով կոււղարկվի լրատվամիջոցներին»։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին