Ներքին 4 տարի առաջ - 09:20 09-09-2022

Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դեռեւս նախորդ տարվա փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրվեցին։ Տեղադրողը գործարար, «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ապարանի մերձակայքում ապակեպատ մատուռ կառուցած Արտակ Թովմասյանն էր, որ վրանային իր ակցիայով ասես նոր շունչ էր ուզում հաղորդել «Հայրենիքի փրկության» շարժմանը: Մեծ շուքով տեղադրված ճեփ-ճերմակ վրանները մի քանի օր անց, սակայն, դատարկ էին, ավելին՝ ուժգին քամուց փլվել, ընկել էին: Իսկ դա այն բանի ապացույցն էր, որ դրանցում ո՛չ հերթապահություն իրականացնող կուսակցական կար, ո՛չ էլ՝ դրանց ճակատագրով հետաքրքրվող գեթ մեկ անձ:

Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը, որտե՞ղ է նա ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում: Հարցերը նրա մամուլի քարտուղարին ուղղեցինք, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ մի քանի օրից կարող են պատասխանել, այժմ զբաղված են: «Դվինի» սեփականատերն այժմ էլ, պարզվեց, մշակութային ոլորտում է ուժերը փորձում: Համենայն դեպս այդպես ենթադրել կարելի է, որովհետեւ «Դվինի օդային թատրոն» է պատրաստվում բացել: Իսկ թե ինչքանով այն թատրոնի հետ կապ ունի, այդ մասով մեզ մանրամասներ չհայտնեցին: Նկատենք, որ 2022-ի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժմանը Թովմասյանը չէր միացել, վրաններ չէր տեղադրել, Փաշինյանին՝ հրաժարականի 44-օրյա ժամկետ չէր տվել: Թե ինչու էր այդքան կարճ նրա ընդդիմադիր գործունեությունը, կամ երբ նորից ընդդիմադիրի դիրքերից հանդես կգա, ենթադրել կարելի է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»