Ուղիղ եթեր

Խնդրում եմ առոչինչ համարել այդ հրամանագիրը․ Արցախը որպես պետություն վերականգնվելու է. Չալաբյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:23 30-09-2023
Արդեն հիմա ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցած աղետն Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր, և թշնամին դրա մասին բացահայտ խոսում էր, նույնիսկ գովերգում էր Փաշինյանին, որ նա աչք փակեց Արցախում պատրաստված ցեղասպանության վրա։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց «Ազգային կոմիտեի» անդամ Ավետիք Չալաբյանը:

«Բայց թշնամին մի հարցում սխալվեց․ Արցախի հերոսական ժողովուրդը կռիվ տվեց: Այդ կռիվն Ավարայր էր, այդ կռվում հաղթողներ չէին կարող լինել, որովհետև շրջափակված սովալլուկ, ուժասպառ եղած Արցախը միայնակ չէր կարող դիմակայել Ադրբեջանի գերակշիռ ուժերին: Բայց այդ կռիվը մեզ բոլորիս ուժ տվեց և այն, որ դրանից հետո Արցախի մեր քույրերն ու եղբայրները կազմակերպված մեկ շաբաթվա ընթացքում դուրս եկան այնտեղից, ցույց տվեց, որ նրանք նախընտրում են ազատությունը, և պատրաստ չեն գերի մնալ Ալիևի ցեղասպան ռեժիմին։ Եվ հիմա սա մեզ տալիս է մի քանի հենակետ, որոնցից հետո հնարավոր է շարունակել Արցախի համար պայքարը։ Երևանից հարավ ընկած հատվածում՝ Կոռնիձորից մինչև Եղեգնաձոր աղետ է, իսկ պետությունը գրեթե չի զբաղվում իրենցով, զբաղվում է ընդամենը գրանցելով: Բորոլս պետք է օգնենք էդ մարդկանց, որովհետև էդ մարդիկ վաղը մեզ ուժ են տալու։ Երկրորդը՝ արդեն այսօր կան երկրներ, որոնք ցանկանում են արցախցիներին տանել իրենց մոտ, մասնավորապես, դա փորձում է անել Ռուսաստանը․ արցախցիները պետք է մնան Հայաստանում, մեր համար շատ կարևոր է, որ աստեղ նաև հայրենիք գտնեն, մեր մեջ գտնեն աջակցություն, այդ դեպքում կկանգնեն մեր կողքը, կբազմապատկեն մեր ուժը և կօգնեն փոխել իշխանությունը»,- ասաց Չալաբյանը՝ շեշտելով նաև սահմանից առաջնորդների ձերբակալման փաստը․ «Եթե ուշադրություն դարձնեք, թե ովքեր են ձերբակալված, ապա Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, դա հատուկ է արված»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման վերաբերյալ ստորագրված հրամանագրին, Չալաբյանը նշեց, որ պաշտոնապես հայտարարում է՝ այդպիսի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այն ստորագրվել է ուժի սպառնալիքով․ «Արցախում հայկական պետությունը հազարավոր տարիների պատմություն ունի, և ոչ մի հայ մարդ չի կարող իրեն իրավունք վերապահել՝ այդ պետությունը լուծարել։ Ուստի, ես խնդրում եմ բոլորիցդ պարզապես առոչինչ համարել այդ հրամանագիրը և համոզված լինել, որ Արցախը շարունակում է իր գոյությունը և Արցախը որպես պետություն վերականգնվելու է»։

Չալաբյանը նշեց, որ չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը կնքի խաղաղության համաձայնագիր, որում Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում, պետք է խանգարել այդ դավադրությանը։

Նա հիշեցրեց, որ երեկ ԿԸՀ-ն հաստատել է «Հայավքեի» ստորագրությունները․ «Այս շաբաթ մենք օրենքի նախագիծը կմտցնենք Ազգային ժողով։ Եվ մեր բոլորի խնդիրն է Ազգային ժողովի մեծամասնությանը պարտադրել, որ ընդունի այդ օրենքը և դրանով արգելափակի Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում։ Եթե մենք կարողանանք հասնել դրան, Ադրբեջանը ստիպված է լինելու Արցախի հարցով նորից մտնել բանակցությունների մեջ։ Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն այդ հարցը փակի։ Մենք այսօր պետք է Արցախը համարենք օկուպացված հայկական տարածք և մեր բոլոր ջանքերը, նաև ռազմական ջանքերը գործադրենք այդ տարածքն ազատագրելու վրա։ Եթե մենք դրան հավակնենք, թշնամին չի կարողանա հարձակվել նաև Սյունիքի վրա»։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
13:29 Բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, ինչո՞ւ էիր 2008-ին «Լևոն, Լևոն…» գոռում. Դավիթ Կարապետյան
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր