Ուղիղ եթեր
Ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակ
copy image url

Ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակ

Ներքին 1 տարի առաջ - 13:39 29-09-2023
Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ ընկերներ գրում են, ասում, որ չեմ խոսում, անտարբեր եմ և այլն։ Ի՞նչ պետք է ասել՝ մեզ հետ տեղի ուենցողը աղետ է, այնպիսի աղետ, որ մեր անկախության շրջանում երբեք չենք ունեցել։

Ստացվել է էնպես, որ ում ում հետ երբեւէ աշխատել եմ, այսօր թիրախավորված են թե իշխանության, թե ընդդիմության կողմից։ Չկա տրամաբանություն, չկա հանդուրժողականություն, սրտացավություն, չի էլ եղել անգամ իմ հանդեպ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով։

Ողբերգություն է, թե ինչի միջով են այսօր ու վերջին երեք տարիներին անցել ու անցնում մեր հայրենակիցները։ Ցավում եմ իմ ընկերների, իրենց ընտանիքների համար, ցավում եմ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածի համար, ներողություն եմ խնդրում, որ մենք որպես հասարակություն, պետություն, նախկին ու ներկա չենք կարողանում պաշտպանել մեր հայրենակիցներին, լռում ենք, որովհետեւ ամաչում ենք, որովհետեւ այլեւս մեր խոսքը նշանակություն չունի, որովհետեւ կորցրել ենք մեր հանդեպ վստահությունը։

Ես ուզում եմ հավատալ ու կոչ անել, որ իշխանությունները, միջազգային համայնքը անի ամեն բան, որպեսզի Ռուբեն Վարդանյանը, մեր բոլոր գերի տղաները վերադառնան հայրենիք, պիտի արվի ամեն հնարավորն ու անհնարինը, որ Ադրբեջանում չմնա գեթ մեկ հայ։ Կոչ եմ անում նաեւ իմ նախկին կոլեգաներին ցուցաբերել հանդուրժողականություն եւ սրտացավություն մեր հայրենակիցների նկատմամբ՝ անկախ ամեն ինչից։

Ռուբենին ճանաչել եմ «Ավրորա»-ում աշխատելուս տարիներին, ճանաչում եմ որպես սրտացավ, կիրթ, Հայաստանն ու Արցախը սիրող ու մտահոգ մարդու։ Ինձ համար ընկալելի չէ Ռուբենի դեմ արշավը, ընկալելի չէ նաեւ նրա անզգույշ ձևակերպումն օգտագործելն ու դրա շուրջ գեոպոլիտիկ վերլուծություններ անելը, ձեւակերպման վրա դավադրություններ կառուցելը։

Ռուբենի կնոջը, զավակներին ցանկանում եմ ուժ, համբերություն եւ հավատ։
Հայաստանի Հանրապետությունը պիտի պաշտպանի իր քաղաքացիներին, պիտի պաշտպանի ամեն տեղ ու ամեն հարցում։ Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր»։

Ամենից շատ դիտված

19:22 Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
18:49 Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
20:00 5 տարեկան Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել երկինք․ 22-ամյա Պարգևի սպանության հետքերով
18:30 Սկանդալներ, «դավաճանություն» և ոչ միայն. ինչը չներեց Փաշինյանը Դիանա Գասպարյանին
23:36 Աննա Հակոբյանի սումկեն 4.000 դոլար է, իսկ ես 4.000 դոլար նկարով էլ չեմ տեսել. ազատամարտիկ
20:30 Դիանա Գասպարյանն ո՞վ ա, էն որ է՞ծ ա պահում․ հարցում՝ Էջմիածնում
19:44 Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել խոշոր չափերի գույքը հափշտակելու մեղադրանքով