Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:30 26-09-2023

Աննա Հակոբյանի անունը՝ «Հայփոստի» շենքի օտարման գործարքներում

Երկու շաբաթ առաջ ՝ սեպտեմբերի 7-ին, Կառավարության նիստի օրակարգում ներառված էր որոշման ծրագիր, ըստ որի՝ Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի հայտնի շենքը օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ շենքը օտարելուց բացի քննարկվում է նաև դրա տակով անցնող երկու թունելների սեփականաշնորհումը։ Նշենք, որ թունելներից մեկը տևական ժամանակ է ՝ փակ է, իսկ մյուսը՝ տանում է դեպի Մանկական երկաթուղի։ Թունելները վերցնելու երկու վարկած կա․ ըստ առաջին վարկածի՝ այնպիսի շինություն է ծրագրվում կառուցել, որ թունելը կարող է փլվել։ Երկրորդ վարկածն այն է, որ պարզապես ուզում են տարածքը սեփականաշնորհել , և այն ծառայի բացառապես նշված հաստատությանը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս գործարքների հետևում կանգնած է Աննա Հակոբյանը։

Հաշվի առնելով երկրում տիրող անորոշ իրավիճակի ֆոնին Փաշինյանի ընտանիքի անդամների փախուստը՝ հարց է առաջանում, թե Աննա Հակոբյանը մինչև երբ է պատրաստ աջակցել այս ծրագրի իրականացմանը։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին