Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:58 22-03-2023

Քոչարյանի անունը տալիս ալեկոծվում եք. մարդ է է՞լի, երկիրը ղեկավարել է 10 տարի, հնարավոր է և անունը տան միամիտ․ Արշակյան

Այսօր ԱԺ նիստում Սեդա Սաֆարյանի հարցի քննարկման ժամանկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Գեղամ Մանուկյանի ելույթին և դիմելով նրան՝ ասաց․ «Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանն է ասում»: Կոնջորյանի խոսքից հետո ընդդիմադիրները տեղից սկսեցին արձագանքել, ինչին ի պատասխան Կոնջորյանը շարունակեց. «Հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք, պարո՛ն Մանուկյան: Հանդարտվե՛ք, մի՛ ալեկոծվեք»:

Կոնջորյանի ելույթից հետո Հակոբ Արշակյանը ևս դիմեց ընդդիմադիրներին. «Մարդկանց անունը տալուց չեմ հասկանում ինչի եք այսպես ալեկոծվում, մարդ է է՞լի, երկիրը ղեկավարել է 10 տարի, հնարավոր է և անունը տան միամիտ: Թե չէ «Հարրի Փոթերի» հայտնի ֆիլմն եմ հիշում, որտեղ ասում են մարդ, ում անունը չի կարելի տալ»: