Մամուլ 3 տարի առաջ - 09:10 24-08-2023

Ընդդիմությունը Դիմադրության շարժումը վերսկսելու ծրագիր չունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտնեց հանրահավաք անցկացնելու մասին։ «9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։ Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացիր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցույց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցույց տուր, որ Արցախը մենակ չէ, ցույց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին եւ միասնական ենք։ Սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Մենք տեղեկացանք, որ սա ոչ թե թեժ աշնան մեկնարկ է, այլ լինելու է մեկանգամյա հանրահավաք՝ օրվա խորհրդով պայմանավորված: Այսինքն՝ ընդդիմությունն այս պահի դրությամբ Դիմադրության շարժումը վերսկսելու եւ պարբերական բողոքի ակցիաներով ու նստացույցերով հանրությանն ակտիվացնելու ծրագիր չունի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ Ի դեպ, այդ օրն ակցիա է նախատեսում իրականացնել նաեւ Թեւան Պողոսյանը, ով մտադիր է երթ կազմակերպել դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։

Հիշեցնենք, որ նա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի հայաստանյան հարթակի համակարգողն է»:


Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»