Ընդդիմությունը պետք է համախմբվի և ծրագիր ներկայացնի ժողովրդին. Վարդան Օսկանյան

Ներքին 5 ամիս առաջ - 21:47 07-12-2024
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է իշխանափոխության պահանջի մասին։

«Ընդդիմությունը մի քանի բան ունի անելու․ ովքեր տեսանելի դաշտում են և նաև նրանք, ովքեր անտեսանելի են, բայց ցանկանում են իշխանափոխություն, պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան հստակ ծրագիր, որն արտահայտում է ժողովրդի մտահոգությունները, լուծում խնդիրները։

Ծրագիրը ժողովրդին ներկայացնելուց հետո, ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ անձի շուրջ, որն ունի ժողովրդի վտահությունը, համակրանքը․․․ Իշխանափոխությունն օրվա հրամայականն է, ժողովուրդը դա է պահանջում, ընդդիմությունը պետք է ականջալուր լինի ու այդ ուղղությամբ աշխատի»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․