Ներքին 3 տարի առաջ - 19:23 30-10-2022

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում․ Իշխան Սաղաթելյան

Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ավում է․
«Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին.

-Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։

-Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։

Արցախը նաև շատ հստակ ասում է.

-Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։
Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին:

Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք: Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։ Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին: Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:

Առանց Արցախի չկա Հայաստան
Առանց Արցախի չկա խաղաղություն»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին