Մամուլ 3 տարի առաջ - 09:30 22-08-2023

Գորիսի քաղաքապետի հարազատ կուսակցությունը զարմանալի լռություն է պահպանում․ Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Մինչ հանրությանը շարունակում է ալեկոծել Առուշանյանի բարեւը Նիկոլ Փաշինյանին, զարմանալի լռություն է պահպանում Գորիսի քաղաքապետի հարազատ կուսակցությունը։ Գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը առնվազն պետք է դիրքորոշում, ավելին` աջակցություն հայտնի Առուշանյանի քայլին, քանի որ Առուշանյանը այդ կուսակցության վարչության երկու անդամներից մեկն է (տե՛ս լուսանկարը): Իսկ եթե համաձայն չեն նրա հետ, պետք է դատապարտեն Առուշանյանի ջերմությունը Փաշինյանի հետ:

Սակայն ինքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, պատգամավորի մանդատը հանձնելուց հետո ընդդիմադիր դաշտում չի երեւում, մինչդեռ խոստանում էր շարունակել պայքարը Նիկոլ Փաշինյանի հանցախմբի դեմ:

Փաստորեն, Վահե Հակոբյանի, Առուշ Առուշանյանի պայքարը Նիկոլի ռեժիմի դեմ սահմանափակվում է նրա հետ հարաբերությունների ջերմացմա՞մբ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»