Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նարե Իսախանյանը դարձել է փոխչեմպիոն։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։
«Նարեն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Նարեի մարզիչը Սարգիս Մանուկյանն է։
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:

Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ նաև միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի` Մ18 պատանիների չեմպիոն դառնալու մասին։ Նա երկրորդ տարին անընդմեջ է նվաճում այս կոչումը։