Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել
Լուկա Էխվաիան հրաժարական է տվել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են երկու անկախ աղբյուրներ։
Այս փուլում հայտնի չէ՝ նա պաշտոնը թողել է իր կամքով, թե՞ ազատվել է աշխատանքից։
Միխեիլ Կղավելաշվիլին Էխվաիային նշանակել է աշխատակազմի ղեկավար 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Մինչ այդ նա Կղավելաշվիլիի արտաքին գործերի գծով խորհրդականն էր։