Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 10-01-2023

Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի առեղծվածի մասով քար լռություն է․ ինչու գլխավոր դատախազը հրահանգ չի տալիս․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնավարման առաջին օրերից նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց մասով նոր քրեական վարույթներ է նախաձեռնում, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի առեղծվածը, եւ, առհասարակ, 9 ամիս տեւած քննության ընթացքում կա որեւէ մեղադրյալ այն մասով, թե ինչպես արգելանքի տակ դրված գույքը վաճառվեց:

Ի պատասխան՝ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին. «նախաքննության փուլում է, քրեական վարույթով մեղադրյալ չկա»: Հետաքրքիր է՝ ինչու Աննա Վարդապետյանը չի հրահանգում պարզել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի «գրպանային օլիգարխ» դարձած Նարեկ Նալբանդյանը, որ պետությունից «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, նաեւ այդ տարբերակով գնեց նախկին պաշտոնյայի՝ արգելանքի տակ գտնվող գույքը:

Ապօրինի ծագման գույքի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող Վարդապետյանը պետք է նաեւ այս վարույթով կոնկրետ հանձնարարականներ տար. արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՞ «մատն էր խառը», թե՞ նախկին դատախազ Արթուր Դավթյանն էր ծածկադմփոց արել գործը:

Փաստ է, որ եթե նախաքննական մարմինն այս ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, կհայտներ, սակայն քար լռություն է»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան