Արտաքին 3 տարի առաջ - 21:35 03-06-2023

Էրդողանը Փաշինյանին հարգարժան հյուրերի շարքում չի հիշատակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարգարժան հյուրերի շարքում չի հիշատակել, երբ թվարկում էր իր երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունները։ Այս մասին Անկարայի նախագահական նստավայրից հայտնել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակիցը։

Հաղորդվում է, որ Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին և կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին։ Այդ ժամանակ թուրքական պետական TRT հեռուստաալիքը ցուցադրել է արարողությանը մասնակցող հյուրերին, որոնցում երևացել է նաև Փաշինյանը։

Էրդողանի կինը և օգնականները, ըստ երևույթին, վերջինիս հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո Թուրքիայի նախագահը դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաև Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանին, սակայն Նիկոլ Փաշինյանի անունը այդպես էլ չի հիշատակել։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ բոլոր հյուրերին թվարկելու համար բավական ժամանակ չի լինի, և ինքը ստիպված կլինի նորից ելույթ ունենալ։ «Մենք մի փոքր սահմանափակված ենք ժամանակի տեսանկյունից, մենք բոլորս հնարավորություն կունենանք ավելի ուշ խոսելու գալա ընթրիքի ժամանակ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը շնորհավորել էր Էրդողանին, իսկ այսօր Անկարայում մասնակցում է նրա երդմնակալության արարողությանը։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է