Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:47 22-04-2024

Զրպարտությունը հարգարժան մարդկանց արատավորելու դասական նիկոլական հնարք է․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պիղծ արարածները, «գովազդի տակ դնելով», փորձում են Բագրատ Սրբազանին ներկայացնել որպես ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ։

Զրպարտությունը հարգարժան մարդկանց արատավորելու դասական նիկոլական հնարք է։ Բազմաթիվ դեպքերում այն արդյունավետ է եղել, քանի որ հարգված մարդիկ մտածել են՝ «ո՞վ պիտի այդ հերյուրանքին հավատա», ու որոշել են գլուխ չդնել ու ձեն չհանել։

Իմ համոզմամբ՝ սա շատ սխալ մոտեցում է, քանի որ ոմանց, իսկ ժամանակի ընթացքում շատերի մոտ «նստվածք» է տալիս այն փաստը, որ եղավ մեղադրանք, բայց նորմալ հերքում չեղավ։

Վստահ եմ, որ պետք է անպայման դիմել օրենքով սահմանված մեխանիզմներին ու հրապարակավ ցույց տալ, որ այդ աբսուրդային մեղադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ զրպարտություն։

Ահա՛ այն ամենը, ինչ ես մտածում եմ այս ամենի մասին»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան