Ներքին 3 տարի առաջ - 21:51 23-07-2022

Հուսով եմ՝ Արցախի ԱԺ հարգարժան նախագահի գողացված հեռախոսը կվերադարձվի իրեն. Ագնեսա Խամոյան

Ես պարզապես ցանկանում եմ հույս հայտնել, որ Արցախի ԱԺ հարգարժան նախագահ Արթուր Թովմասյանի գողացված հեռախոսը կվերադարձվի պարոն Թովմասյանին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Արթուր Թովմասյանի ուղերձին: Նշենք, որ Արցախի ԱԺ նախագահը ասել է. Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»:

«Գլխապտույտ, անհանգստություն, գրգռվածություն, աղմուկ ականջներում,

գիտակցության խանգարումներ. սրանք արեւահարության առաջին սիմպտոմներն են, ու եթե Շիրինյան-Բաբաջանյան զույգի դեպքում դրանք առկա են անկախ եղանակային պայմաններից (+քաղաքական չավարտվող երազխաբություն), այլոց դեպքում՝ խիստ տարակուսելի է էդմոնաարմանաբաբաջանյանական հորինած թեզերի շրջանառումը։

Հ.Գ.Ես պարզապես ցանկանում եմ հույս հայտնել, որ Արցախի ԱԺ հարգարժան նախագահ Արթուր Թովմասյանի գողացված հեռախոսը կվերադարձվի պարոն Թովմասյանին։

Հ.Գ.1. Եւս մեկ անգամ հստակ հայտնում եմ՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը, որի համար պայքարում է «Դիմադրություն» շարժումը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել