Փաշինյանից ստացած SMS-ները սեփական ոճով վերաշարադրելը վկայում է, որ ՔՊ-ն գերության մեջ է․ Ագնեսա Խամոյան

Խոսք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:27 03-05-2022
Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը՝ իր թանկարժեք ծառայողական ավտոմեքենայի մեջ, Նիկոլ Փաշինյանը՝ շրջապատված բազմաթիվ ոստիկանական ավտոբուսներով, որոնք ուղեկցում են իր բազմաթիվ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, կտրվել են իրականությունից և չեն տիրապետում իրավիճակին, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, օրվա իշխանություններին։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հայաստանում չկա ներքաղաքական ճգնաժամ։

«Ամեն օր ավելի բազմամարդ դարձած մեր հանրահավաքները, երթերը և խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ մեզ միացող քաղաքացիների առկայության փաստը վկայում է, որ երկրում ոչ միայն առկա է ներքաղաքական լուրջ ճգնաժամ, այլ, առհասարակ, պետական կառավարման ճգնաժամ է։ Երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ այն օրվանից, երբ այս իշխանությունը ստանձնել է երկրի ղեկը»։

Նա ընդգծեց, որ վերջին ընտրությունները չեն հանգուցալուծել երկրում իրավիճակը, ինչպես որ փորձում են ներկայացնել այս իշխանությունները։

«Նիկոլ Փաշինյանից ստացած SMS-ները փորձել սեփական բառապաշարով ու ոճով վերաշարադրելը մեկ բանի մասին է վկայում, որ նաև ՔՊ-ն է գտնվում Նիկոլ Փաշինյանի մոտ գերության մեջ։ Ես իրենց վստահեցնում եմ, որ նաև իրենք էլ են ազատվելու գերությունից»։

Խամոյանն ընդգծեց, որ ըստ օդում կախված լուրերի՝ իշխանական տարբեր ներկայացուցիչներ փորձում են որոշակի կոնտակտ գտնել ընդդիմության հետ։ «Հիմա իրար զգուշացնում են, հորդորում են ուշադիր լինեն, զգույշ լինել, վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներից որևէ մեկը իրենց չի վնասելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ