Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:25 16-09-2024

Հարգարժան Ստեփան Սեժուրնեն առաջնորդվում է հայկական լսարանի միամտության կանխավարկածով

Հակոբ Բադալյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

«Երբ Ֆրանսիայի արտգործնախարարը Երեւանում հայտարարում է, որ Փարիզը կպաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանից, ժպիտով հիշում եմ, թե Փարիզն ինչպես էր պաշտպանում Նոր Կալեդոնիան «Ադրբեջանի հրահրած ապստամբությունից»:

Նոր Կալեդոնիան, որը Ֆրանսիային ենթակա տարածք է, բռնկվեց ապստամբությամբ, որի հետեւում Ֆրանսիան պաշտոնապես արձանագրեց Ադրբեջանին: Համենայն դեպս, այդպիսի հայտարարություն արեց Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:

Փաստորեն, Ադրբեջանի հրահրած ապստամբությունը Նոր Կալեդոնիայում Ֆրանսիան կարողացավ զսպել միայն բանակի միջամտությամբ:

Եվ հիմա, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանի «սպառնալիքներից ու թշնամանքից» պաշտպանելու մասին, տպավորություն է, որ հարգարժան Ստեփան Սեժուրնեն առաջնորդվում է հայկական լսարանի... մեղմ ասած միամտության կանխավարկածով:
Մյուս կողմից, Ֆրանսիայի ԱԳ նախարարի այդ հայտարարությունները թերեւս պետք է ընկալել ժպիտով, որովհետեւ Սեժուրնեն այդ հայտարարություններով հենց իրապես էլ խաղում է այսպես ասած դահլիճի վրա, մինչդեռ նրա այցի իրական քաղաքական բովանդակությունն ու խորքը թերեւս բոլորովին այլ են:
Ու այդտեղ արժե թերեւս նկատել մի «այլ» հանգամանք՝ Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանում սեպտեմբերի 15-16-ին, իսկ սեպտեմբերի 15-ին Հայաստանում վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականով ազդարարվում է, որ Նիկոլ Փաշինյանը 16-ին պաշտոնական այց է կատարում Վրաստան:

Այն Վրաստան, որի կառավարող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին երկու օր առաջ հայտարարել էր, որ Վրաստանը կունենա օսերից 2008 թվականի պատերազմի համար ներողություն խնդրելու քաջություն, որպեսզի վերականգնի երկու եղբայր ժողովրդի հարաբերությունը:

Ու զարմանալի զուգադիպությամբ էլ Նիկոլ Փաշինյանը Վրաստան այցի օրը որոշումը ֆեյսբուքյան «լուսաբացը» դիմավորել «իրական Հայաստանից» կտրված լինելու համար հայ ժողովրդից «իր բաժին ներողությունը» խնդրելով»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան