Արտաքին 3 տարի առաջ - 15:00 01-06-2023

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» Ալիևից գումարներ են պահանջում

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է պետական ​​ֆինանսավորմամբ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Инфотека-24 լրատվական հարթակը։

Հաղորդվում է, որ լուսանկարներում երևում է այն կինը, ով դեռևս դեկտեմբերին Բերձորի միջացքում իրականացվող այսպես կոչված ակցիայի ժամանակ խեղդել էր աղավնուն, ինչպես նաև «Պատերազմի վետերան կանանց սոցիալական աջակցության» ՀԿ-ի ղեկավար Ռադե Աբասը, որի կազմակերպությունը նույնպես ակտիվորեն մասնակցել է միջանցքի շրջափակմանը։

Հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին աջակցության պետական ​​գործակալությունը հրապարակել է 2023 թվականի փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները։ Արդյունքների հրապարակումից հետո կազմակերպությունների անդամները սկսեցին ցույցեր կազմակերպել իրենց դրամաշնորհների կրճատման կամ չեղարկման դեմ։ Այս բողոքից հետո Ադրբեջանի պետական ​​քարոզչամեքենան սկսեց նսեմացնել նրանց։

Eurasianet-ի փոխանցմամբ՝ մայիսի 26-ին Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները բողոքի ցույց են անցկացրել Բաքվում՝ նախագահի աշխատակազմի շենքի դիմաց։ Ցույցի պատճառը Ալիևի ռեժիմի կողմից վերջիններիս հատկացվող դրամաշնորհների կրճատումն է։

Ցուցարարներից մեկը՝ Զինվորների ընտանիքների աջակցության հասարակական միության նախագահ Մատանաթ Ասգարգիզին հայտարարել է՝ որ իրեն զայրացրել է այն փաստը, որ իրենց հատկացրել են ընդամենը 8000 մանաթ (մոտ 4705 դոլար) Շուշիի՝ առանցքային քաղաքի թեմայով նկարչական մրցույթի համար։ Վերջինս դժգոհել է, որ իրենք առաջինն են մասնակցել Բերձորի միջանցքում իրականացվող գործողություններին, որտեղ մի քանի շաբաթ դեմ առ դեմ կանգնած են եղել ռուս խաղաղապահների և հայերի հետ։



Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային