Արցախում սելավաջրերը ոչնչացրել են գյուղացիների մշակաբույսերը
copy image url

Արցախում սելավաջրերը ոչնչացրել են գյուղացիների մշակաբույսերը

Ներքին 1 տարի առաջ - 11:51 01-06-2023
Արցախում առատ տեղումների պատճառով բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում։

Սելավների պատճառով անձրևաջրերը լցվել են Մարտակերտ քաղաքի առանձնատների նկուղային հարկերը։ Հրշեջ-փրկարարները կատարում են ջրահեռացման աշխատանքներ։

Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում էլ սելավաջրերը ոչնչացրել են գյուղացիների ջերմոցներն ու մշակաբույսերը, որոնք շրջափակված պայմաններում և թշնամու աչքի տակ մի կերպ էին աճեցրել գյուղացիները։

Շրջափակմամբ պայմանավորված գյուղացիները աճեցրել էին ամենապահանջված մթերքները՝ կարտոֆիլ, գազար, բազուկ, կաղամբ, լոլիկ, վարունգ, սմբուկ, պղպեղ, սոխ և մի շարք այլ մշակաբույսեր: