Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:30 18-11-2022

Փչանալու վտանգի առաջ են մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքներ․ Նաիրի Հոխիկյան

«ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանում առաջ է քաշել Հայաստանից բեռնափոխադրումների համար ստեղծված արհեստական խնդիրների հարցը՝ մատնանշելով դրանց մասշտաբները և նաև լուծման տարբերակները։ Ինձ համար կարևոր է հատկապես այն, որ պատգամավորը չի բավարարվում խնդրի մասին խոսելով, այլ ինքն է զբաղվում դրանց հաղթահարման աշխատանքով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Գառնիկ Դանիելյանը մասնավորապես նշել է՝ շուրջ 1200 բեռնատար այս պահին, 5-6 կիլոմտերանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում, որոնց թույլ չեն տալիս շարունակել երթեւեկը դեպի Վերին Լարս ու հետագա ժամանման վայրեր։

Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չի տրվում բեռնատարներին վերադառնալ անգամ Հայաստան։

Ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ։

Այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքները, այլ ապրանքներ, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առեւտրային պայմանագրեր, ինչն էլ իր բացասական հետեւանքն է ունենալու հայ ձեռներեցների եւ արտադրությունների համար։

Ադրեն երկու օր է, ինչ չեմ կարողանում որեւէ հանգնամանալից բացատրություն ստանալ ոլորտի ենթադրյալ պատասխանատու՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։
Դա մեղմ է ասված, նրա հետ կապվել անգամ չի հաջողվում։

Այսօր մեր հայրենակիցներին որեւէ հանգամանալից, հոդաբաշխ բացատրություն չի տրվում։

Ավելին, ոչ պաշտոնական զրույցներում՝ թաքցնելու համար սեփական անզորությունը, սեփական քաղաքացիների, տնտեսվարողների, գյուղացիների շահերը պաշտպանելուն կոչված կառավարության պարտականությունների չկատարման պատճառաբանություն բերում են այլ երկրների, մասնավորաբար Ռուսաստանի Դաշնության սահմանափակումներն ու դիրքորոշումները։

Իշխանությունը, կառավարությունը հենց դրա համար է, որ կարողանա լուծել իր քաղաքաքացիների հարցերը, նաեւ արտաքին ճակատում կարողանա խնդիրները կարգավորել։

Հակառակ դեպքում ստացվում է ուղղակի մի խայտառակ վիճակ՝ իշխանությունը հայտարարում է, թե անկարող է բոլոր հարցերում՝ զենքի գնումից, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուց մինչեւ հայ գյուղացու, բեռնափոխադրողի, արտադրողի տարրական շահերը պաշտպանելը։

Կարելի է ամեն օր մանիպուլացնել սեփական հասարակությանը, հայտարարել տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու մասին, բայց եղածն անգամ չեն կարողանում ապահովել։ Բա ի՞նչ եք կարող անել»։

Բարձրաձայնված խնդրին շատ ավելի վաղ անդրադարձել էր նաև Oragir.News-ը։