copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 13:08 19-08-2025

Մեր իրականության մեջ պատերազմից խուսափելու երկու տարբերակ կա․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ինքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտատարի խաղաղության մասին, երբեք չպետք է մոռանալ ու անտեսել պատերազմի վտանգը։ Մեր իրականության մեջ պատերազմից խուսափելու երկու տարբերակ կա.

1. Նիկոլը տալիս է այն ամենը, ինչ պահանջում է թշնամին' տարածքներ, Սահմանադրություն, Արցախից հրաժարում, ազգային գործիչների կալանավորում, կրթության այլասերում և այլն։ Պատերազմի սպառնալիքով Հայաստանից կորզվող այդ զիջումները իրականում վերջ չունեն, քանի դեռ կա Հայաստանի պետությունը։ Եթե սա չտաս, կռիվ կլինի։ Այսպիսի սադրանքներով թշնամու վերջնանպատակը Երևանի գրավումն է։

2. Հայկական ուժեղ բանակը պարտադրում է խաղաղություն և զսպում թշնամուն։ Որքան լավ վիճակում լինեն մեր դիրքերը, որքան լավ կահավորված լինեն առաջնագծի մեր խրամատները, այնքան ավելի պաշտպանված կլինեն հայ զինվորները և նույնքան ավելի լավ կպաշտպանեն պայմանական սահմանը։ Սա համեմատաբար ավելի երկարատև կայունության հնարավորություն է տալիս, քանի որ իր մեջ պարունակում է ուժ, ոչ թե խնդրանք ու վախկոտություն։

Հետևաբար, շարունակեք աջակցել մեր բանակի ուժեղացման աշխատանքներին, որոնք արդեն ավելի քան 3 տարի իրականացնում ենք առաջնագծի ամբողջ երկայնքով։ Օգնեք, որ քողարկիչ ցանցերով աշև այլ անհրաժեշտ ռազմական ապրանքներով կահավորենք մեր խրամատները։
Մեր հույսը միայն մեր բանակն է»։