Մամուլ 3 տարի առաջ - 09:16 27-05-2023

Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է Արցախի ճակատագրի մի քանի տարբերակ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Ալիեւին տված խոստումից հետո Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է, որ դա չի նշանակում արցախցիների ցեղասպանություն՝ Արցախն իր գլխի ճարը կտեսնի։ Տարբեր ֆորմատներով փակ հանդիպումներին, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը խոսել է այն տարբերակների մասին, թե ինչ կարող է լինել Արցախի հետ, երբ ստորագրվի փաստաթուղթը։

Նա մի քանի տարբերակ է ներկայացրել՝ բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է, որ Արցախը կունենա այնքան պետական լիազորություններ, որպեսզի սպառնալիք չներկայացնի Ադրբեջանի համար, այն է՝ բանակ չպետք է ունենա:

Եթե Ալիեւն անտեսի արցախցիների իրավունքներն ու չապահովի անվտանգությունը, կա 2-րդ տարբերակը՝ Արցախը կհայտարարի Ռուսաստանի կազմ մտնելու մասին: Իսկ վատագույն դեպքում՝ եթե արցախցիների գլխին ոչնչացման վտանգ կախվի, ապա իրենք կապահովեն նրանց տեղափոխումը Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
17:43 ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ
16:27 Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ
15:54 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ծեծի ենթարկված ուկրաինացին դուրս է գրվել Գյումրի ԲԿ-ից

Ձեզ գուցե հետաքրքրի