Ներքին 3 տարի առաջ - 10:19 25-05-2023

Կամավոր ատեստավորո՞ւմ, թե՞ ծուղակ

2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորում է անցկացվում 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:

Կան ուսուցիչներ, որոնք կրկնակի աշխատավարձ ստանալու գայթակղությամբ մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանում դասավանդող մի ուսուցիչ, ում անունը չենք նշում իր խնդրանքով։

Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքներ չեն գրանցել, կարող են գրանցվել վերապատրաստման դասընթացի և հաջորդ փուլում մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին։

Սակայն, ըստ մեր զրուցակցի, կամավոր վերապատրատումը չհաղթահարած ուսուցիչները հույս չունեն, որ կկարողանան հաղթահարել քննությունը, քանի որ շատ բարդ է եղել։

«Եթե ուսուցիչները կրկին չհաղթահարեն կամավոր ատեստավորումը, նրանք կզրկվեն իրենց աշխատանքից: Նրանց կարծիքով սա կարծես ծուղակ լինի, որպեսզի ուսուցիչներին որակազրկեն և հեռացնեն աշխատանքից։

Կան ուսուցիչներ էլ, ովքեր տեղեկացել են, որ քննությունները շատ բարդ են, ցանկություն ունեին կամավոր կերպով վերապատրաստվելու, բայց վախենում են զրկվել աշխատանքից, այդ պատճառով էլ չեն դիմում»,- ասաց մեր զրուցակիցը։