Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Միխայիլ Հայրապետյանը երեկ՝ մայիսի 11-ին, Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է սահմանային իրավիճակը։
Տեսանյութից էլ պարզ երևում է, որ տղամարդու խոսելու ժամանակ թշնամին հրետակոծում է Սոթքի դիրքերը։
«Գիշերը անօդաչուն եկավ, ֆռաց, սաղ տեղերը տեսավ, նավոդկեքը տվեց, հիմա էլ թուրքերը խփում են»։ Տղամարդը դժգոհեց իշխանություններից, ասաց՝ նրանցից ոչ մի ակնկալիք չունեն․
«Մեր ղեկավարությունից հույս չկա, մեր ակնկալիքն էն ա, որ դրանք ռադները քաշեն, մենք էլ տեսնենք, թե ինչ ենք անում»։
Սոթքի բնակչի խոսքով՝ թեպետ ՊՆ-ն հայտնում է, որ հակառակորդը միայն հայկական դիրքերի ուղղությամբ է կրակում, սակայն իրականությունն այլ է, կրակել են նաև բնակավայրի ուղղությամբ․
«Մեր տնից մի քիչ վերև, գյուղացիներից մեկի տան հետևը 2 հատ սնարյադ է ընկել, էլ գյուղին խփելը ո՞նց է լինում։ Այնպես չի, որ մենակ այսօր են կրակում, ամեն օր էլ կրակում են։ Մեր միակ ակնկալիքն այն է, որ մեր ղեկավարությունը՝ Նիկոլը, ռադը քաշի, նորմալ մարդ գա»։
Հիշեցնենք, որ թշնամին երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 6 վիրավոր: