Ներքին 3 տարի առաջ - 20:17 30-04-2023

Թշնամին կրակել է Սոթքի դիրքերի ուղղությամբ. իրավիճակն այս պահին հանգիստ է. բնակիչ

Ադրբեջանի զինված ստորաբաժանումները հերթական անգամ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրի ուղղությամբ:

Սոթքի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել:

«Առավոտ 8:30-ի կողմերը ուժեղ կրակոցի ձայններ լսեցինք, կարճ ժամանակ հետո դադարեց, մեկ էլ իրիկվա կողմ՝ ժամը 5-ի սահմանում սկսվեց: Կրակում էին Սոթքից դեպի Ազատ գյուղն ընկած դիրքերի ուղղությամբ:

Այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են, մարդիկ էլ իրենց տներում են: Դա արդեն մեզ համար սովորական է դարձել, ուղղակի նախորդ օրերի համեմատ այսօր կրակոցի ձայները մի փոքր ուժեղ էին»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ