Արտաքին 19 րոպե առաջ - 15:12 13-11-2026

Պուտինը երբեք չի հրաժարվել եվրոպացիների հետ շփումներից. Պեսկով

Եվրոպական երկրներն են եղել Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսության խզման նախաձեռնողը, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է մնում նրանց հետ շփումներին։

Այս մասին ՏԱՍՍ-ի՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը Եվրոպայի միանալու վերաբերյալ հարցին պատասխանելիս նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել՝ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվել եվրոպացիների հետ շփումներից։ Եվ մենք՝ որպես ռուսական կողմ, ամենատարբեր մակարդակներով բազմիցս կրկնել ենք դա: Եվ նախագահ Պուտինը երբեք չի եղել եվրոպացիների հետ հարաբերությունների դադարեցման նախաձեռնողը։

Այդ հարաբերություններից, երկխոսությունից հրաժարվել են հենց իրենք՝ եվրոպացիները։ Մենք նաև տարբեր մակարդակներով բազմիցս կրկնել ենք, որ նա պատրաստ է և բաց է ցանկացած շփման համար», - հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։