Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:48 11-05-2023

Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել

Հայաստանում երեխայի մոտ գրանցվել է կարմրուկի դեպք, սակայն նրա ամբուլատոր քարտում նշված է եղել, որ նա պատվաստված է։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա առիթ է մեզ համար հետաքննելու` ինչպես են իրականացվել պատվաստումները»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ պատվաստման գործընթացում արդեն խախտումներ հայտնաբերվել են, դրանցից մեկը` Գեղարքունիքի մարզում։

«Պարզել ենք, որ ավելի քան 10 տարի առաջ այդ մարզի բնակավայրերից մեկում բուժքույրը թույլ է տվել պատվաստումային խախտումներ։ Մենք հիմա այդ համայնքի համար վերաիմունիզացիոն ծրագիր ենք անում, որպեսզի այն մարդիկ, որ այդ տարում են պատվաստվել` նորից պատվաստվեն»,- նշեց նախարարը։
Նախարարը հայտնեց, որ այս պահին իրականացվում է նաև համաճարակային հետազոտություն պարզելու համար, թե վարակվածներն ու հիվանդները անցել են պատվաստում, թե ոչ։

Ձեզ գուցե հետաքրքրի