Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական միության առաքելություն։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:
«Առաքելության ղեկավար տիկին Սատու Կոյվուն գործընկերների հետ միասին ողջունել է պատվիրակությանը, ներկայացնելով առաքելության գործունեությունը, տեղեկություններ տրամադրելով տեղում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատասխանելով պատվիրակության հարցերին։
Պատվիրակությունն այցելել է նաև առաքելության Կապանի գրասենյակ՝ մասնակցելով Ագարակ և Մեղրի իրականացված պարեկային շրջայցին»,- նշված է հաղորդագրության մեջ։