Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա:
Ժամը 09:00-ի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝
ունենք 3 վիրավոր։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ապատեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր․ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։