Մամուլ 3 տարի առաջ - 08:14 11-05-2023

Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Գրիգորյանը, որը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետն է, 2002-2009 թթ. աշխատել է Երեւան քաղաքի վարչության Շահումյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։

Նկատենք, որ այդ ժամանակ Սասուն Խաչատրյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ, հետագայում՝ դատախազ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Այս տարվա փետրվարի 17-ին նրա տեղակալ նշանակվեց Արտակ Պողոսյանը, որի մտերիմ կապը եւս գալիս է շատ խորքից։ Պողոսյանը 2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր է եղել եւ հետագայում նույն բաժնում այլ պաշտոններ է զբաղեցրել։

Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ օպերատիվ հետախուզության վարչության գրեթե բոլոր օպերները Մալաթիայի բաժնի աշխատակիցներ են, որտեղ էլ նախկինում աշխատել է Սասուն Խաչատրյանը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան