Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:18 01-05-2023

Ծանրամարտի ոդիսականը․ լափամանի ասպետները հերքում են պահանջում

Մի քանի օր առաջ Oragir.News-ի խմբագրությունը AM փաստաբանական ընկերությունից նամակ ստացավ, որով պահանջվում էր, որ կայքը հերքեր «Հանգիստ, ընկեր շտանգիստ․ Արայիկ Հարությունյանի ձախողած առաջնությունը» վերնագրով նյութում հրապարակված որոշ տվյալներ։

Նյութում որոշ տվյալներ, իրոք, վրիպել են, օրինակ՝ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արմանը, Երևանի արտաքին գովազդի զարգացման խորհրդի անդամ չէ, նման խորհուրդ գոյություն էլ չունի, և գովազդային արշավը չի իրականացրել «Մեդիահաուս Արմենիա» ընկերությունը։

Իրականում այս ընկերության գործունեությունը և այնտեղ Արման Հարությունյանի ներկայությունը առանձին նյութի թեմա է, որին Oragir.News-ը առաջիկայում կանդրադառնա։

AM փաստաբանական ընկերության ոչ օրինական գործունեությանը մեր կայքն արդեն անդրադարձել է։ Այն, որ Արման Հարությունյանն իր ղեկավարած ընկերություններով կարող է բացահայտորեն չերևալ եղբոր կուրացիայի տակ եղած ոլորտներում, ենթադրելի է։

Օրինակ՝ 2019 թվականի օգոստոսին, երբ նշվում էր Երևանի պետական համալսարանի 100-ամյակը, և այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վերջապես կարողացել էր ԵՊՀ ռեկտորի աթոռին նստեցնել իր հովանավորյալ Գեղամ Գևորգյանին, ԵՊՀ բոլոր պաստառները ուղարկվել են Արման Հարությունյանի էլեկտրոնային հասցեին, դրանց հետ կապված բոլոր հարցերը քննարկվել են նրա հետ, թեև Արմանը ոչ մի կապ չուներ ո՛չ ԵՊՀ-ի հետ, ո՛չ մրցույթը շահած կազմակերպությունների հետ։

Հիմա, սակայն, անդրադառնանք բուն խնդրին՝ Ծանրամարտի տխրահռչակ առաջնությանը։

Սա շատ զավեշտալի և երկար պատմություն է, որը կփորձեն ներկայացնել համառոտ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է մրցույթ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գովազդը կազմակերպելու համար։ Մրցույթի առավելագույն գին է սահմանվել 850 միլիոն դրամը՝ այն դեպքում, երբ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային առաջնության համար հատկացվել է 600 միլիոն դրամ։ Հայտ է ներկայացրել 4 ընկերություն։ Հաղթող ընկերությունը՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, հայտ է ներկայացրել 1 միլիարդ 200 միլիոն դրամի։

Հանձնաժողովը նույնիսկ պիտի չքններ Վազգեն Պողոսյանի ընկերության հայտը, բայց երևի թե հաշվի առնելով այն, որ Վազգեն Պողոսյանը շատ պարտաճանաչորեն լայքում է Արման Հարությունյանի ֆեյսբուքյան անձնական նկարները, հանձնաժողովը որոշել է ընդառաջել մեկ տարի առաջ ստեղծված ընկերությանը և օրենքի խախտումով նրան տալ պատվերը՝ մի քիչ զեղչելով նախնական գինը՝ 1 միլիարդ 160 միլիոն դրամ։



Ի դեպ, մեկ տարի առաջ ստեղծված ընկերությունը, ծանրամարտի առաջնությունից բացի, արդեն հասցրել է կազմակերպել «Մանկական Եվրատեսիլ», «Մեր ժամանակի հերոսը», «Ջազ փառատոն» և այլ միջոցառումներ, որոնց հետ, ինչպես տեսնում եք, կամ Արայիկ Հարությունյանը ուղիղ կապ ունի, կամ Երևանի քաղաքապետարանը։



ԿԳՄՍ նախարարության պատասխանում գրված է․ ««Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ ԿԳՄՍՆ կնքել է 1 մլրդ 160 մլն դրամի պայմանագիր, հատկացված միջոցների 20 տոկոսն ուղղվել է առաջնության բրենդավորմանը, կնքված պայմանագրերի սպասարկմանը, գովազդային ծառայություններին, հյուրանոցների ամրագրմանը, առաջխաղացման ծառայություններին, 20 տոկոսը՝ տեղադրված ձայնային, լուսային և տեխնիկական սարքավորումների, բեմահարթակ, տրանսպորտային միջոցների բրենդավորմանը, ֆան զոնայի ստեղծմանը։

Արժեքի 30 տոկոսն հատկացվել է բացման արարողությանը, 10 տոկոսը՝ մրցաշարի ընթացքի, փակման և ծառայությունների մատուցման պարտավորությունների ողջ ծավալով իրականացմանը»։

Ինչ խոսք, նշվածներից հատկապես տպավորիչ են առաջխաղացման ծառայությունները և ֆան զոնայի ստեղծումը։ Ըստ ԿԳՄՍՆ պատասխանի՝ մրցույթին, բացի «Բեգրանուդ Փրոդաքշն» ընկերությունից, մասնակցել է ևս 3 ընկերություն՝ «Աութսորս» ՍՊԸ-ն, «Դոմինե վիդեո Փրոդաշքն» և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ները։

Վերջինս պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը Վազգեն Պողոսյանի սանիկն է, 2018-ից հետո մի երեք տարի համատեղ ՍՊԸ-ով ուղիղ պատվերներ են ստացել կառավարությունից ու իշխանամերձ կազմակերպություններից, բայց հետո որոշել են շատ աչքի չընկնելու համար բաժանվել ու հերթով ստանալ պատվերները։



Ի դեպ, Հայաստանի կառավարությունը մրցույթի հաղթող կազմակերպությանը մոտավորապես այնքան է ավել վճարել, որքան պետք է լինի «Հանրային հեռուստաընկերության» եթերով բուքմեյքերական ընկերության գովազդի տուգանքը։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին