Ներքին 3 տարի առաջ - 12:03 17-04-2023

Հանգիստ, ընկեր շտանգիստ․ Արայիկ Հարությունյանի ձախողած առաջնությունը

Ինչպես հայտնի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ից մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:

Oragir.News-ի տեղեկություններով` առաջնության բացման արարողությունը Հայաստանից բացի ուրիշ երկիր չի ցուցադրել: Կազմակերպական աշխատանքներով ակտիվորեն զբաղվում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով կոտրած տաշտակի առաջ է հայտնվել:

Նա աջ ու ձախ գումարներ է ծախսել, իբր այս միջոցառմամբ Հայաստանի վարկանիշը բարձրացնելու համար, բայց ոչինչ էլ չի ստացվել:

Ինչպես հայտնի է, մոտ 20մլն դրամ միայն ծախսել են հագուստների վրա:

Մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրած դիզայներ Արամ Նիկոլյանն էր հեղինակել և կարել բացման հանդիսավոր արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:

«Հայկական Ժամանակ»-ը գրել էր, որ ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար Արամ Նիկոլյանը, ըստ պայմանագրի, ստանալու է 18,9 միլիոն դրամ, որից 12,3 միլիոն դրամն արդեն ստացել է։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ գովազդային արշավն էլ իրականացրել է Արայիկ Հարությունյանի եղբոր` Երևանի ավագանու անդամ, Երևանի արտաքին գովազդի զարգացման խորհրդի անդամ Արման Հարությունյանի «Մեդիահաուզ Արմենիա» ընկերությունը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար