Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 20:37 06-11-2026

«Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է

Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակի» մոտ սունկ հավաքելու ժամանակ մոտ 50 տարեկան տղամարդը կայծակահարվել է և մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: