«Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար
«Այդ 4 կետերը, որոնք հրապարակվել են, համատեղ հայտարարության, ինչի՞ մասին են իրենք. քաղաքական ուժերը, ունենալով տարակարծություններ մի շարք հարցերում, այդ 4 հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր հայ ազգին, մեր հայրենիքին, Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և մեր պետության անկախությանը, այդ հարցերի շուրջ է ընդհանուր ֆորմատը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշել է, որ հայտարարությունը բաց է, ցանկացած քաղաքական ուժ, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, հասարակական-քաղաքական միավորում կարող է միանալ այդ հայտարարությանը: