Գեղարքունիքում 3 կանայք սարում կայծակնահարվել են. 1-ը տեղում մահացել է, 2-ը՝ հոսպիտալացվել. shamshyan.com
copy image url

Գեղարքունիքում 3 կանայք սարում կայծակնահարվել են. 1-ը տեղում մահացել է, 2-ը՝ հոսպիտալացվել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:07 28-05-2024
Այսօր՝ մայիսի 28-ին, արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:

Տեղում պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 հոգի մահացել է, 2-ն էլ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կնետրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են և Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: