ՀՖՖ նախագահի ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 26-ին։
Այդ մասին ֆեդերացիայից են հայտնել․
«ՀՖՖ Գործադիր կոմիտեն ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովի անցկացման օր է ընտրել դեկտեմբերի 26-ը։
Այն կմեկնարկի ժամը 12։00-ին` ՀՖՖ գլխավոր գրասենյակում:
Ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կանցկացվեն նաև Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրություններ»։