Մամուլ 3 տարի առաջ - 08:21 09-08-2022

ՏԻՄ ընտրությունները կկայանան խորհրդանշական օրը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 27-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ տեւական ժամանակ է նախընտրական կրքերը եռում են: 7-8 թեկնածու է հավակնում համայնքի ղեկավարի պաշտոնին: ՔՊ թեկնածուն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականը:

ՔՊ-ի մի թեւը, որը Համբարձումյանի հետ մրցակցության մեջ է՝ Արսեն Ավագյան-Սեւակ Մուսաթյան զույգը որոշել են սեփական թեկնածուն առաջադրել եւ բանակցում են Արման Բաբաջանյանի հետ` նրա կուսակցությամբ մասնակցելու հարցով: Դաշնակցության թեկնածուն ազատամարտիկ-գեղանկարիչ Աշոտ Ավագյանն է, մանդատից հրաժարված «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը եւս հավակնություններ ունի` ցուցակը կգլխավորի Սիսիանի «Յունիբանկի» մասնաճյուղի կառավարիչը: Իշխանության հիմնական մրցակիցը, սակայն, լինելու է գործարար Արա Զաքարյանը, որը չնայած իշխանամետ է, սակայն նեղացած է ՔՊ թիմից՝ իրեն Սիսիանի համայնքապետի ԺՊ չնշանակելու, ապա տարածքային կառույցը չվստահելու համար եւ հիմա վիզ է դրել պատժել իշխանություններին:

Մեզ ասացին, որ թեկնածուն հույժ գաղտնի է պահում, թե որ կուսակցության ցուցակով է մասնակցելու: Իսկ «Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի նախկին համայնքապետ, ներկայումս պատգամավոր Արթուր Սարգսյանի մտերիմ Սիմոն Հովհաննիսյանը, որն աշխատում է համայնքապետարանում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
16:44 Բուլղարիան սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթին